Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Մենք բոլորս Աստծո զավակներն ենք

Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Մենք բոլորս Աստծո զավակներն ենք
08.01.2016 | 14:50

Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի տեսաուղերձը` նվիրված միջկրոնական երկխոսությանը, որ տեղակայված է Վատիկանի YouTube-ի ալիքում: Գլխավոր գործող անձինք 4-ն են, նրանք ներկայացնում են տարբեր կրոններ: Հոլովակը սկսվում է պոնտիֆիկոսի խոսքերով: «Երկրի բնակիչների մեծ մասը իրենց անվանում են հավատացյալ: Եվ դա պետք է հանգեցնի երկխոսության կրոնների միջև: Մենք չպետք է դադարենք աղոթել և համագործակցել նրանց հետ, ովքեր այլ կերպ են մտածում»,- ասում է Հռոմի պապը: Հոլովակում բուդդիստ կինն ասում է, որ հավատում է Բուդդային, մյուսը` հավատում է Հիսուս Քրիստոսին, 3-րդը` Աստծուն, մուսուլմանը` Ալլահին: «Շատերը մտածում են տարբեր կերպ և զգում են տարբեր ձև, փնտրում կամ հանդիպում են Աստծուն տարբեր կերպ: Սակայն կրոնների այդ բազմազանության մեջ կա միայն մեկ վստահություն, որն ընդհանուր է բոլորի համար` մենք բոլորս Աստծո զավակներն ենք»,- ասում է պապ Ֆրանցիսկոսը: Վերջում բոլոր հերոսներն ասում են նույնը` «Ես հավատում եմ սիրուն»: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նշում է, որ ինքը հույս ունի, որ մարդիկ կտարածեն իր այդ գաղափարը աղոթքի համար և հույսը դնում է նրանց աղոթքների վրա:

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ